Սպիտակ տունը հրապարակել է այսօր Սինգապուրում տեղի ունեցած Թրամփ-Կիմ հանդիպումից հետո տեղի ունենալիք պաշտոնական ճաշի ճաշացանկը։ Իբրեւ խորտիկներ մատուցվել է խեցգետին եւ ավոկադոյի աղցան, ինչպես նաեւ կանաչ մանգոյի սալաթ՝ մեղրալիմոնային սոուսի մեջ՝ կալմարների հետ։ Ապա երկու երկրների առաջնորդներին եւ նրանց ուղեկցող պատվիրակությանը կմատուցվի տավարի ազդրիկներ կարտոֆիլի հետ, պատրաստված բրոլոլիի, խոզապուխտի եւ բրնձի հետ, համեմված չիլիի սոուսով եւ բանջարեղենային ասորտիով։ Որպես դեսերտ կմատուցվի տարտալետկա սեւ շոկոլադով, վանիլային պաղպաղակ եւ ֆրանսիական տորթ։