ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արտյոմ Մխոյանին ԱՆ քրեակատարողական ծառայության պետ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Արտյոմ Մխոյանին նշանակել արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ»,-ասված է վարչապետի որոշման տեքստում։

Նշենք, որ Արտյոմ Մխոյանը «Արթիկ» ՔԿՀ պետն էր, նրա դեմ գործ էր հարուցվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար:

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Մխոյանի դեմ հարուցված քրեական գործի համար հիմք է հանդիսացել նույն ՔԿՀ-ում արդեն 12 տարուց ավելի պատիժը կրող, Հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկաներից մեկը սպանությունը պատվիրելու և կատարելու համար դատապարտված «Մանախ» մականունով Արթուր Այվազյանի դատախազություն ներկայացրած բողոքը: