ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարներ նշանակելու մասին:

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ է նշանակվել Արսեն Մանուկյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արսեն Մանուկյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ»,-ասված է որոշման տեքստում։

Վարչապետի որոշմամբ՝ փոխնախարար է նշանակվել նաև Զարուհի Բաթոյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Զարուհի Բաթոյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ»,-ասված է որոշման տեքստում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար է նշանակվել նաև Արման Ուդումյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արման Ուդումյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ։

Ստորեւէ ներկայացնում ենք նրանց կենսագրությունները:

Զարուհի Բաթոյանը ծնվել է 1979 թ.-ի սեպտեմբերի 29-ին Երևանում:

Ավարտել է Երևանի 44-րդ միջնակարգ դպրոցը (տնային կրթություն), իսկ 2008 թվականին՝ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրան:
2008-2009 թվականները սովորել է «Երիտասարդ առաջնորդների դպրոցում»:

1999-2014 թվականը աշխատել է որպես «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի գլխավոր խմբագիր:
2007 թվականից «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունում աշխատում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու:
2012 թվականից «Զարտպրինտ» ՍՊԸ տնօրենն է, որը հիմնադրվել է նպաստելու հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանը։
«Mobility International USA (MIUSA)» կազմակերպության «Կանանց առաջնորդության և հաշմանդամության ինստիտուտի (WILD)» շրջանավարտ է (2012, Օրեգոն, ԱՄՆ)։
2013-2017 թթ. համակարգել է «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միությունը:
2014 թվականից «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպության հիմադիր նախագահն է:
Որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով փորձագետ աշխատել է, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, «Հայկական կարիտասի», «Առաքելություն Արևելք» դանիական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի, ՕՔՍՖԱՄ բրիտանական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի և այլ կազմակերպությունների հետ: 2016 թվականին արժանացել է Համընդհանուր իրավունքների մրցանակին «Ներառման խթանում» անվանակարգում, որը շնորհվել է ԵԱՀԿ-ի, ԱՄՆ դեսպանատան, ԵՄ պատվիրակության, Բրիտանական դեսպանատան, Եվրոպայի խորհուրդի, ՄԱԿ-ի գրասենյակի կողմից:
«Հաշմանդամության խնդիրը և զանգվածային լրատվության միջոցները» (2009թ․) և «Վերարտադրողական առողջության ծառայությունների ներառականությունն ու հասանելիությունը հաշմանդամություն ունեցող կանանց համար Հայաստանում» հետազոտությունների (2014 թ.) հեղինակն է։
2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության վարչության անդամ:

2017թ.-ի Խորհրդարանական ընտրություններին ԵԼՔ դաշինքի կողմից որպես ԱԺ պատգամավորի թեկնածու թիվ 1 ընտրատարածքում (Ավան, Նոր-Նորք, Քանաքեռ-Զեյթուն) առաջադրվել է:

Ինչ վերաբերում է Արման Ուդումյանին, ապա նա սովորել է ՀՊՄՀ պատմության ֆակուլտետում։ Նա նաև Լոնդոնի Տնտեսագիտության դպրոցի շրջանավարտ է։ Տարբեր կազմակերպությունների հետ աշխատել է որպես ֆրիլանսեր, Սոցապ պետական ծառայության պետի օգնական, ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա ՀԿ-ի ծրագրերի համակարգող է եղել։Ներկայացնում ենք Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժը նրա մասին: