ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ՝ Արդարադատության նախարարության գլխավոր հարկադիր կատարող է նշանակվել Հակոբ Հակոբյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Հակոբ Հակոբյանին նշանակել արդարադատության նախարարության գլխավոր հարկադիր կատարող»,-ասված է որոշման տեքստում։

Նշենք, որ Հակոբ Հակոբյանը աշխատել է հարկադիրում, տարբեր ժամանակներում տարբեր բաժիններ է ղեկավարել, եղել է Կոտայքի ԴԱՀԿ-ի պետը:  Նա տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Աշոտ Հակոբյանի եղբայրն է, ով նախարար է նշանակվել «Ծառուկյան» դաշինքի քվոտայով: