Անի Կաղինյանը ֆեյսբուքյան  իր էջում գրում է.

Աննա Հակոբյանի հայտարարությունը, որը չգիտես ինչու ոգևորել է շատերին, ես համարում եմ անհեթեթ: Առաջնահերթությամբ գոնե մտածեն ինչպես վերադարձնեն ալան-թալանը, ատկատները, գողոնը և հավաքագրված գումարներով սոցիալական ծրագրեր իրականացնեն մեղմելով սոցիալական անհավասարությունը: Հետո մտածեն ինչպես ինտենսիվ ձևով կազմակերպել ներգաղթ, որ մարդիկ վերադառնան և բնակվեն իրենց տներում: Հայտարարություն են տարածում, որ մարդիկ ովքեր արտերկրում են իրենց բնակարանները տրամադրեն սոցիալապես անապահով ընտանիքներին: Մեր հայրենակիցները ովքեր լքել են իրենց տները և հիմա արտերկրում են արդեն իսկ կրկնակի տուժած են, հիմա այդ նույն մարդկանց կարելի է ավելի տուժացնել: Տիկին Աննան թող ինքը որպես օրինակ իր տան բանալին մեկին տա հետո մյուսներից դա պահանջի: ՉԻ ԿԱՐԵԼԻ, ՉԵՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ: