Փաստաբան Մարինե Ֆարմանյանը ֆեյսբուքյան  իր էջում գրում է.

Որպես պարտադիր կուտակայինով հարկվող մի բան էլ ես ասեմ. նախ` շատ եմ ուզում, որ այդ կուտակումը վերանա, կասեցվի կամ գոնե հետաձգվի, բայց մյուս կողմից այս հարցն ունի մի քանի կողմ.

1. այդ գումարները տարիներ շարունակ կուտակվել են և ներդրվել են տնտեսության մեջ, որը կազմում է, բռնվե՛ք, ոչ ավել, ոչ պակաս, քան 70% ,

2. Եթե հիմա դեռևս պարտադիր կուտակայինով չհարկվող աշխատողներին հնարավորություն տրվի չվճարելու, մենք` տարիներ շարունակ վճարողներս, մեր գումարները հետ ենք ուզելու, որովհետև սա մի քանի «գայի ակտերի» գումար չի, այլ չստացած աշխատավարձ,

3. եթե մենք մեր գումարները հետ ուզենք, ապա պետական ներդրումներից 70% տոկոսը պետք է դուրս բերվի, ինչը աղետ կառաջացնի տնտեսության համար,

4. նախկինում 5% աշխատողն էր կուտակում, 5% պետություն էր ավելացնում, հիմա աշխատողը կկուտակի 2,5% , պետությունը կավելացնի 7,5 տոկոս, կարճ ասած` կուտակողի վիճակը 1/4-րդով բարելավվել է, որն այս պահին միակ հնարավոր ողջամիտ լուծումն է,

5. երբ Փաշինյանը, Թանդիլյանը և մյուսները դեմ էին պարտադիր կուտակայինին, այն ժամանակ դեռ մեկ լումա չէր կուտակվել և նախկին իշխանությունների կողմից պետության միջոցները չլափելու դեպքում, հնարավոր կլիներ այլ տեղից գումարներ ներդնել և այս ծրագիրը չեղարկել,

6.այժմ վիճակն այլ է.տարիների կուտակածը ներդրվել է տնտեսության մեջ և դրա դուրսբերումը մեծ հարված կլինի:

Ուստի, 80 000 աշխատողները իսկապես պետք է ըմբռնումով մոտենան այս ծրագրին, մինչև նոր կառավարությունը այսքան տարիների աղետը փորձի մաքրել:

Այլ բան է, եթե նախկինները խոզի պես լափած չլինեին ու զարկ չտային անձնական դղյակաշինությանը, բայց ունենք այն, ինչ ունենք և համատեղ ուժերով պետք է դիմակայենք: