Աղվան Հովսեփյանը երեկ հրաժարական ներկայացրեց Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից, եւ երեկվանից մամուլում լուրեր են շրջանառվում, որ նրան կփոխարինի Արմավիրի ոստիկանապետ Արսեն Այվազյանը: Ներկայացնում ենք նրա կենսագրությունը: 

Ծնվել է 1978թ. օգոստոսի 23-ին, Երևան քաղաքում:

2000 թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը, որից հետո աշխատել է`

10.04.2000-11.05.2002թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 1-ին վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչ,

11.05.2002-30.09.2006թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ,

30.09.2006-29.05.2007թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ վարչության ավագ քննիչ,

29.05.2007-23.11.2007թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ վարչության պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ,

23.11.2007-10.04.2009 թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ /հատկապես կարևոր գործերի քննության/ վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ,

10.04.2009-18.06.2013 թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ /հատկապես կարևոր գործերի քննության/ վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետ,

18.06.2013-07.10.2014 թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության պետ,

07.10.2014-17.11.2016թթ.` ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, 

17.11.2016-27.01.2017թթ.` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ, 

ՀՀ ոստիկանության պետի 2017թ. հունվարի 27-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնին:

Պարգևատրվել է

ՀՀ Նախագահի 13.04.2012թ. հրամանագրով պարգևատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով:
ՀՀ ոստիկանության պետի և այլ գերատեսչությունների ղեկավարների կողմից բազմիցս խրախուսվել է:
Ամուսնացած է, ունի երկու որդի:

Հիշեցնենք, որ Արսեն Այվազյանը մամուլի հայտնի է հոկտեմբերի 30-ին Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում պատանդառված 3-ամյա երեխային փրկելու դեպքից: Այդ օրը 36-ամյա Արգամ Հովիկյանը շուրջ 4 ժամ պատանդ էր պահել «Մանուշակ» մանկապարտեզի սաներից մեկին՝ 3-ամյա Հմայակին: Նա պահանջում էր նախկին կնոջը: Նրա նպատակն էր եղել հանդիպել մանկապարտեզում աշխատող իր նախկին կնոջ հետ: Վերջինիս տատը նույն մանկապարտեզի տնօրենն է: Ոստիկանության հատուկ գործողության արդյունքում երեխան չորս ժամ անց դուրս էր բերվել հաստատությունից: Արգամ Հովիկյանը մարմնական վնասվածքներ էր հասցրել իրեն, նախկին կնոջը եւ նրա տատին: Վնասազերծման պահին Արգամ Հովիկյանը վնասել էր նաեւ ինքն իրեն: Դեպքի օրը, երբ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանից հետաքրքրվել էին, թե ինչպես է հաջողվել երեխային փրկել, Պողոսյանը պատասխանել էր. «Երեխային փրկողը ձեր աչքի առջեւ կանգնած է» (մատնացույց անելով Արսեն Այվազյանին)»: