Ինչպես հայտնի է, կիրակի օրը միջադեպ է տեղի ունեցել Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում։
 
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջող Նոր Հայաստան․ Նոր Հայրապետ շարժման եւ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին աջակցող հավատացյալների միջեւ բախում է եղել, որն ուղեկվել է քաշքշուկով, ծեծկռտուքով եւ այլն։ Կա մտավախություն, որ քահանաներից մեկն էլ փորձել է խեղդել ցուցարարներից Կարեն Պետրոսյանին։ Այսքանից հետո, կիրակի օրվանից մինչեւ հիմա որեւէ կերպ ՀՀ Ոստիկանությունը չի արձագանքել կատարվածին, գոնե չկա հանրությանն իրազեկող հաղորդագրություն, այն դեպքում, երբ «դեպքի վայրում» նաեւ իրավապահներ են եղել։ Այստեղ հարց է առաջանում։ Ոստիկանությունը անելիք ունի թե ոչ նման դեպքերում։
 
Հանրային վայրում հասարակական կարգի խախտում է թերեւս արձանագրվել, իրավաբանները ավելի ճիշտ ձեւակերպում կտան, լրատվական հրապարակումներն արդեն հաղորդում են հանցագործության մասին, մինչդեռ Ոստիկանությունը լուռ է։
 
Ակամա հարց է առաջանում, իսկ ու՞ր է նայում Վալերի Օսիպյանը: