Հունիսի 11-16-ը շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 13-14-ը նույնքան կբարձրանա: