ՀՀ Սահմանադրական դատարանից հայտնում են, որ երեկ՝ 2018թ. հունիսի 11-ին, զանգվածային լրատվության որոշ միջոցներում տեղ է գտել իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել դատավորների ընդհանուր ժողովից դատարանի թեկնածուի ընտրության ընթացակարգի վերաբերյալ:

«Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ ՀՀ սահմանադրական դատարանը նման հայտարարությամբ երբևիցե հանդես չի եկել, իսկ մամուլում տեղ գտած հայտարարությունները ՀՀ սահմանադրական դատարանի հետ որևէ առնչություն չունեն», - հաղորդում են Սահմանադրական դատարանից:

Թյուրիմացությունն առաջացել է «Արմենպրես» լրատվական գործակալության խմբագրական անփութության պատճառով: Ժապավենում տեղ գտած լուրի թողարկման համար պատասխանատու խմբագիրն ազատվել է իր պարտականություններից: «Արմենպրես»-ը հայցել  է ընթերցողների և բաժանորդների ներողամտությունը: