Համացանցում հրապարակվել է Գյուննութի գերեզմաններ ադրբեջանցիների այցի տեսանյութը։

Այս հրապարակել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ Youtube-ի իր էջում։

«Նկարահանված է հայկական դիրքերից, այն դիրքից, որը լիարժեք վերահսկողություն ունի գյուղի ավերակների նկատմամբ»,-Facebook-ի էջում գրել է պաշտոնյան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ-երի հրամանատարությանը՝ խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներ։ Հայկական կողմը, մարդասիրական նորմերից ելնելով, թույլատրել էր։