Այսօր՝ Կառավարության արտահերթ նիստին, թեժ վիճաբանություն տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արծվիկ Մինասյանի միջև:

Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ որպես ՀՅԴ ներկայացուցիչ՝ կողմ չի քվեարկել պարտադիր կուտակային համակարգին, և այս դեպքում էլ դեմ է այն տարբերակին՝ հասկանալով հանդերձ, որ այսօրվա լուծումը պարտադրված լուծում է:

Վարչապետը հայտարարեց. «Կառավարության անդամները պետք է դեմ չքվեարկեն այս նախագծին։ Ովքեր այս պարտականությունը վերցնում են, մեզ հետ են, ովքեր չեն վերցնում, մեզ հետ չեն»։

Փաշինյանը հավելեց` «ես թույլ չեմ տա, որ իմ ղեկավարած կառավարությունում մարդկանց բաժանեն սկզբունքայինի և պակաս սկզբունքայինի»։ 

Թեժ քննարկումներից հետո կառավարության բոլոր անդամները կողմ քվեարկեցին նախագծին։