Օրեր առաջ ծնվել է Շիրակի մարզում զոհված ժամկետային զինծառայող Խաչատուր Հարությունյանի եղբայրը: Փոքրիկին կոչել են Նարեկ: Այս մասին տեղեկանում ենք ֆեյսբուքյան էջից: 

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ԼՂՀ ՊԲ-ն հայտնել էր, որ մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տաբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու հետեւակի մարտական մեքենայից (30 արկ), 60 միլիմետրանոց ականանետերից (16 արկ) եւ հաստոցավոր ավտոմատ նռնականետերից (32 արկ) խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Այդ օրն էլ հրազենային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 20-ամյա Խաչատուր Վարդանի Հարությունյանը: