ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հատուկ քննչական ծառայության նոր պետ է նշանակելու հարցին:  ՀՔԾ պետի պաշտոնում վեց տարի ժամկետով նշանակվեց Սասուն Խաչատրյանը։

Վերջինս վարչապետ Փաշինյանին վստահեցրեց, որ ՀՔԾ-ի առջև դրված բոլոր խնդիրները կլուծվեն:

Սասուն Խաչատրյանը «Մհեր Խաչատրյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի տնօրենն է:

Նշենք, որ դեռևս ժամեր առաջ primenews.amտեղեկացրել էր  այդ պաշտոնին հավակնորդ թեկնածուի անունը: Սասուն Խաչատրյանը Վճռաբեկ դատարանի զինվորական եւ քրեական գործերով պալատի նախկին նախագահ Մհեր Խաչատրյանի որդին է: