Կառավարության «քչախոս» DJ-ը՝ աշխատակազմի ղեկավար 29-ամյա Էդուարդ Աղաջանյանը եկամուտի բավական համեստ հայտարարագիր է ներկայացրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով։

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Աղաջանյանը նշանակվեց իր պաշտոնում։ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի նշանակումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին կադրային որոշումն էր։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով Աղաջանյանը հայտարագրել է մեկ հողամաս, «NISSAN X-TRAIL 2.5 I» եւ «MAZDA DEMIO 1.3» մակնիշների մեքենաներ: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ՝ Աղաջանյանը ունեցել է արժեթղթերի բաժնեմաս` 5 հազար դրամ: Նա փոխառության է հանձնել 136.72 եվրո:Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Աղաջանյանի դրամական միջոցները կազմել են 1 մլն դրամ եւ 1115 եվրո: Ւսկ արդեն հունվարի 1-ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը, Աղաջանյանի ընդհանուր եկամուտները կազմել են 1 մլն 503 հազար 900 դրամ, որից 483 հազար 900 դրամը՝ աշխատավարձից, 800 հազար դրամը՝ նվիրատվությունից, իսկ 220 հազար դրամը նշված է որպես «այլ եկամուտներ»:

Լևոն Բակունց