Գաղտնի գործարքներն այլեւս բացահայտված են
Հիմնվելով մեր հավաստի աղբյուրների վրա, մեր ընթերցողներին ենք ներկաացնում Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանի պաշտոնավարման ընթացքում իրականացված չարաշահումներն ու բյուջեին հասցված վնասների ծավալը:
Ալբերտ Գալստյան՝ ընտանիքի, կանանց ու երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ, առանց համապատասխան ստաժի ընդունվել է աշխատանքի 21/02/2017թ.-ին, աշխատում է մինչ այժմ:
Ամսական աշխատավարձը կազմել է 250 000 ՀՀ դրամ, աշխատել է 15 ամիս, համայնքային բյուջեից ստացել է 3, 750 000 ՀՀ դրամ:
Սոնա Պողոսյան՝ առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության պետ, առանց համապատասխան ստաժի ու կրթության ընդունվել է աշխատանքի 01/03/2017 թ.-ին ու ազատվել 05/02/2018թ.-ին:
Ամսական աշխատավարձը կազմել է 350 000 ՀՀդրամ, աշխատել է 11 ամիս, համայնքային բյուջեից ստացել է 3, 850 000 ՀՀ դրամ:
Արա Դավթյան՝ մարզպետի խորհրդական, ընդունվել է աշխատանքի 13/03/2017թ.-ին, ազատվել է 23/05/2018թ.-ին: Երբևէ աշխատանքի չի ներկայացել:
Ամսական աշխատավարձը կազմել է 314 000 ՀՀ դրամ, աշխատել է 14 ամիս, համայնքային բյուջեից ստացել է 4, 396 000 ՀՀ դրամ:

Գագիկ Լևոնյան՝ մարզպետի տեղակալ՝ Աշոտ Վարդանյանի, օգնական: Ընդունվել է աշխատաքի 29/11/2017թ.-ին, ազատվել՝ 23/05/2018թ.-ին: Երբևէ աշխատանքի չի ներկայացել:
Ամսական աշխատավարձը կազմել է 298 000 ՀՀ դրամ, աշխատել է 6 ամիս, համայնքային բյուջեից ստացել է 1, 788 000 ՀՀ դրամ:
Աննա Սահակյան՝ մարզպետի օգնական: Ընդունվել է աշխատանքի 01/12/2017թ.-ին, ազատվել է 23/05/2018թ.-ին: Երբևէ աշխատանքի չի ներկայացել:
Ամսական աշխատավարձը կազմել է 298 000 ՀՀ դրամ, աշխատել է 6 ամիս, համայնքային բյուջեից ստացել է 1, 788 000 ՀՀ դրամ:

Բյուջեին հասցված ընդհանուր վնասը կազմել է 15, 572, 000 ՀՀ դրամ:
Ըստ նույն աղբյուրի, նշված անձինք գրանցվել են որրպես աշխատողներ, հավանաբար նույնիսկ տեղյակ էլ չեն եղել իրենց զբաղեցրած պաշտոնի մասին: Արձանագրենք որ գումարներն այս կերպ հայտնի ճանապարհներով յուրացվել են Արարատի մարզպետարանի պատասխանատուների կողմից:

Այս տեղակատվությունը տեղադրված է հետևյալ ֆեսյբուքյան էջում՝ https://www.facebook.com/armenianewsnow/