«Ծանոթացեք առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին ուղարկած տեղեկատվության իմ հարցումի հետ: Այն հունիսի 1-ին դուրս է եկել խմբագրությունից եւ ուղեւորվել կառավարություն, որից հետո անհետ ԿՈՐԵԼ է: Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցում են, որ հարցումը նույն օրը վերահասցեավորվել է փոխվարչապետի գրասենյակին: Գրասենյակի ղեկավարի հետ կապ հասատել չի հաջողվում, իսկ մամուլի խոսնակն ասում է, որ չի վերահասցեավորվել իրենց: Խոսքեր չեմ գտնում ստեղծված վիճակը մեկնաբանելու համար: Այժմ հարցումը տպած տանում եմ կառավարություն: Եթե ես էլ կորեմ այդ շենքում թող իմ հիշատակը վառ մնա ձեր սրտերում»,-այս մասին գրել և հետևյալ լուսանկարն է հրապարակել Հայկական ժամանակ թերթի լրագրող Նարեկ Կիրակոսյանը՝ ֆեյսբուքյան իր էջում:

Ի դեպ, Հայկական ժամանակ թերթի խմբագիրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր, այնուհետև թերթը խմբագրում էր նրա կին Աննա Հակոբյանը: