Էջմիածնում արդեն երկու օր է՝ իրականացվում է ավտոերթ-իրազեկում, այս պահին ավտոերթ է իրականացվում նաև Զվարթնոց համայնքում: Ավտոերթը կազմակերպվել է «Ազատ Քաղաքացի բաց ինստիտուտ» ՀԿ-ի կողմից, որը նախատեսում է նաև Էջմիածնում հունիսի 14-ին հանրահավաք իրականացնել «Էջմիածինը Գրիգորյաններից ազատագրելու»՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի և արտահերթ ընտրություններ կազմակերպելու պահանջով:

Tert.am-ի հետ զրույցում Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն ընդգծեց, որ իր հրաժարականի պահանջ կարող է դրվել ժողովրդի կողմից, ոչ թե հրահրողների:

«Թող իրենք իրենց անելիքն ու ասելիքը կազմակերպեն, շինծու մեղադրանքների փաթեթի պատասխանը կտամ։ Երթի համար չեն դիմել, իրենք թող որոշեն՝ գործողությունների որ մասն են ուզում օրինական անել, որ մասը՝ անօրինական։ Ես չեմ գնահատական տվողը, միայն ասեմ, որ քաղաքապետարան չեն դիմել երթի համար, դիմել են հունիսի 14-ին հավաք-համերգ իրականացնելու համար, քաղաքապետարանն ընդունել է ի գիտություն»,-շեշտեց նա:

Մանրամասն՝ tert.am-ում