Արցախում հունիսի 10-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացած պայմանագրային զինծառայող Վահագն էլոյանն ապրիլյան պատերազմի մասնակից էր:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 10-ին` ժամը 18:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Վահագն Ջոնիկի Էլոյան:

Վահագը  ֆեյսբուքյան իր գրառումներից մեկում նշել էր. «Դիմացիր և հիշիր, որ ոչ ոքի քո խնդիրը հետաքրքիր չէ»:

Տեղեկացնենք, որ զոհված զինծառայողի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հունիսի 12-ին, իսկ հուղարկավորությունը՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: