«Դինամո» մարզադահլիճում կայացել են «Ֆուտզալ Բիզնես Լիգա» մրցաշարի C լիգայի երկրորդ տուրի խաղերը, որոնք կրկին աչքի են ընկել գոլառատությամբ։

Հայաստանի լրագրողների հավաքականը գերխոշոր՝ 19-2 հաշվով հաղթել է Հայաստանի ամերիկյան համալսարանի /ՀԱՀ/ թիմին եւ խմբից դուրս գալու լուրջ հայտ ներկայացրել։ 


Ընդհանուր առմամբ 2-րդ տուրում կայացել են 6 հանդիպումներ, ահա դրանց արդյունքները․

Լրագրողներ – ՀԱՀ 19-2

Գրանդ Սպորտ - Պրեմիեր Ֆուդս 10-4

Վեգա-2 – Վիվառո Նյուզ 5-0

ՎՏԲ - Իզի Փեյ 8-0

Կոկա Կոլա - ԷՍ-ՍԻ-ԴԻ-ԵՄ 7-5

Քարֆուր – Ամերիաբանկ 0-15

Հունիսի 12-ին էլ կմեկնարկի 3-րդ տուրը, որի մեկնարկային խաղում Լրագրողների հավաքականը կմրցի «Պրեմիեր Ֆուդսի» հետ։

Հունիսի 12

19:00՝ Լրագրողներ - Պրեմիեր Ֆուդս

20:00՝ Վեգա-2 - Իզի Փեյ

21:00՝ Ալֆա Ֆարմ - Գրանդ Սպորտ

Մրցաշարի մամնամասներին կարելի է ծանոթանալ «Ֆուտզալ Բիզնես Լիգայի» պաշտոնական կայքում՝ www.fbl.am: