Ինչպես հայտնի է, Ջրային Կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը  եւս հրաժարական ներկայացրեց: Իշխանական կուլիսներում քննարկվում է, թե ով կփոխաևինի նրան: Ըստ այդմ՝ թեկնածուներից մեկը Գագիկ Խաչատրյանն է՝ ջրային կոմիտեի պետի նախկին տեղակալ: Ներկայացնում ենք նրա կենսագրությունը:

Գագիկ Խաչատրյան
Ծնվել է հունվարի 19, 1959 (59 տարեկան)
Ազգություն հայ
Կրթություն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտություն տնտեսագետ
Աշխատավայր ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ
Գագիկ Քաջիկի Խաչատրյան (հունվարի 19, 1959), ՀՀ պետական գործիչ, ՀՀ վարչապետի խորհրդական։
 
Կրթություն
1975-1980 թթ. - սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական ֆակուլտետը՝ տնտեսագետի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեություն
1980 թ. - աշխատել է ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում որպես տնտեսագետ։
1980-1982 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում:
1982-1984 թթ. - աշխատել է «Անի» գիտաարտադրական միավորումում որպես տնտեսագետ։
1984-1986 թթ. – աշխատել է ՀԽՍՀ Գյուղշինմինիստրությունում՝ որպես ավագ տնտեսագետ։
1986 թ. - ՀԽՍՀ պետական ագրոարդյունաբերական կոմիտեի ավագ տնտեսաագետ։
1986-1988 թթ. - աշխատել է «Հայագրոշին» շինարարական միավորումում որպես աշխատանքի և ինքնարժեքի պլանավորման բաժնի պետ։
1988-1989 թթ. - աշխատել է ՀԽՍՀ մինիստրների խորհրդին առընթեր Պետական շինարարության կոմիտեում որպես գլխավոր մասնագետ։
1989-1990 թթ. - աշխատել է «Սպիտակագրոշին» շինարարական միավորումում որպես պետի տեղակալ։
1990-1995 թթ. - աշխատել է ՀՀ Կառավարության աշխատակազմում որպես գլխավոր մասնագետ, ապա Շինարարական և բնակկոմունալ համակարգի տնտեսական ռեֆորմների պետական հանձնաժողովի աշխատանքային ապարատի ղեկավար, ապա ՀՀ Կառավարության Լոռու տարածաշրջանի աշխատակազմի ղեկավար, ապա Աղետի գոտու վերականգնման հարցերի բաժնի վարիչ։
1995-2000 թթ. - ՀՀ Քաղաքաշինության նախարարի տեղակալ։
2000-2002 թթ. - «Արկուր» ՍՊԸ խորհրդի նախագահ։
2002-2003 թթ. - «Գրան Մարկոս» ՍՊԸ՝ գլխավոր խորհրդական։
2000-2003 թթ. - Պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի կառուցվածքային բարեփոխումների գծով խորհրդատու, Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի կառուցվածքային բարեփոխումների գծով խորհրդատու, Ուրբան Ինստիտուտի (ԱՄՆ) Համատիրությունների բարեփոխումների գծով խորհրդատու։
2003-2004 թթ. - Օրենսդրության կատարելագործմանը և տարածմանն օժանդակող բարեգործական հիմնադրամի տնօրեն։
2004 թ. ապրիլի 22-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ:
2008 թ. հունիսի 6-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից:
2014 թ. նոյեմբերի 21-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար:
2015 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ։
2015 թ. հուլիսի 2-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով[4]։
Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Իսկ մյուս թեկնածուն Կոտայք» ջրօգտագործողների ընկերության տնօրեն Առաքել Խաչատրյանն է: Ներկայացնում ենք նրա հարցազրույցից մի հատված

-Պարո՛ն Խաչատրյան, այս տարվա մարտ ամսից ղեկավարում եք «Կոտայք» ՋՕԸ, մինչ այդ աշխատանքային ի՞նչ գործունեություն եք ծավալել:

-Մինչ «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությունում աշխատելը կառավարել եմ իմ սեփական բիզնեսը: Նախկինում պետական համակարգում չեմ աշխատել, աշխատելով այս բնագավառում հասկացա, որ այն շատ հոգեհարազատ է ինձ. շատ հետաքրքիր և պատասխանատու աշխատանք է՝ աշխատելով բնակիչների հետ ծանոթանում ես նրանց խնդիրներին և փորձում ես արդյունավետ լուծումներ առաջարկել: Ասեմ, որ համակարգին կարողացա տիրապետել շատ արագ՝ շնորհիվ բարեխիղճ և բանիմաց աշխատակազմի: Մեր աշխատանքը թիմային աշխատանք է և եթե մեր թիմը սխալ սկզբունքներ որդեգրեր և անպատասխանատու աշխատեր, ապա այսօր չէինք ունենա նման հաջողություններ:

-Ինչպիսի՞ համատեղ աշխատանքներ են իրագործվում Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ:

-Կոմիտեի հետ բավականին սերտ համագործակցության ուղիներ ունենք. հենց դա էլ մեզ պարտավորեցնում է էլ ավելի պատասխանատվությամբ աշխատել: Կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանի ուշադրության ու անմիջական հսկողության ներքո է գտնվում յուրաքանչյուր խնդիր և սեղմ ժամանակում ցանկացած խնդիր իր լուծումն է ստանում: Ասեմ, որ հենց կոմիտեի նախագահի ճիշտ և հետևողական աշխատանքի շնորհիվ է, որ այսօր ջրային ոլորտը գրանցում է բավականին բարձր արդյունքներ:

-Պարո՛ն Խաչատրյան, կյանքում և աշխատանքում ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում:

-Աշխատանքում հաջողության հասնելու համար, նախ և առաջ պետք է վստահես քեզ և քո ուժերին: Կյանքում անհնարին ոչինչ չկա, միայն պետք է ցանկություն և պատասխանատվություն ունենաս քո և քեզ շրջապատող մարդկանց նկատմամբ: