Մեկնարկել է «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության բողոքի ակցիան՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջով:

Հիշեցնենք, որ նրանք հայտարարություն էին տարածել՝ ուսանողներին, դասախոսներին և աշխատակազմի ներկայացուցիչներին կոչ անելով ժամը 11:00-ին, սկսել դասադուլ և գործադուլ հետևյալ պահանջներով` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարական, Հոգաբարձուների խորհրդի լուծարում, ֆինանսական աուդիտի անցկացում, ՈՒԽ-ի և արհմիության գործունեության կասեցում: