ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սիրում է թղթի մանր կտորների վերածել պաշտոնական թղթաբանությունը, որը հետո Սպիտակ տան աշխատակիցները ամրացնում են ինքնակպչուն ժապավենով։ Այս մասին հաղորդում է Politico-ն՝ վկայակոչելով աշխատակազմի նախկին աշխատակիցներին։

Սովորության համաձայն՝ ԱՄՆ առաջնորդը պատռում է կարևոր փաստաթղթերը, որոնք օրենքով պետք է արխիվում գտնվեն։ Սպիտակ տան աշխատակիցները ստիպված են լինում սոսնձել թղթի կտորները, որպեսզի նրանց չմեղադրեն օրինազանցության մեջ։

Նրանց խոսքով՝ ոչ ոք չի կարող Թրամփին համոզել հրաժարվել այդ սովորությունից։