Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Լորդ Արա Դարզիի հետ այս մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան  իր էջում, գրելով. 

«Քիչ առաջ հանդիպեցի Լորդ Արա Դարզիի հետ։ Խոսեցինք Հայաստանում սպասվող առողջապահական բարեփոխումների՝ առողջության առաջնային պահպանման հզորացման, քաղցկեղի վաղ հայտնաբերման սկրինինգային ծրագրերի ներդրման, ծխելու դեմ պայքարի, մանկական գիրության կանխարգելման, համապարփակ առողջապահական ծածկույթի ներդրման և այլնի մասին։

Պայմանավորվեցինք համագործակցել վերոնշյալ ուղղություններով երկկողմանի և միջազգային հարթակներում»:

***

”I’ve just met with Lord Ara Darzi. We have talked about upcoming reforms in the healthcare system of Armenia, empowerment of primary care system, introducing screenings for early detection of cancer, anti-tobacco campaigns, child obesity prevention, introduction of universal health coverage etc.

We agreed to collaborate on the above directions bilaterally and on international platforms.„