ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում ավարտական երեկոն վերածվել է ողբերգության. միջոցառման ժամանակ ծագած վեճի ընթացքում 4 դեռահաս է զոհվել, հայտնում է newsobserver.comկայքը:


Միջադեպը տեղի է ունեցել Կանապոլիս քաղաքում կազմակերպված մասնավոր երեկույթի ժամանակ: Երկու հարյուր մարդու մասնակցությամբ երեկույթի սկսվելուց չորս ժամ անց ավտոկայանատեղիում վեճ է ծագել, ինչին հաջորդել է կրակահերթը:

Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ հրաձիգը կրակ է բացել, ինչի հետևանքով չորս դեռահաս կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել:

Իրավապահները փորձում են պարզել հրաձիգի ինքնությունը, ընթանում է վկաների հարցաքննություն: