Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն «ամաչում է» երկիր կառավարել, որը կորցրել է իր գլոբալ նշանակությունը։ Այս մասին Ջոնսոնն ասել է պահպանողական կուսակցության անդամների հետ փակ ընթրիքի ժամանակ, հունիսի 7-ին, փոխանցում է BuzzFeed-ը։

Ջոնսոնն ասել է, որ այժմ Ռուսաստանի տնտեսությունն «իր չափերով Ավստրալիային է հավասար»։

Ջոնսոնի խոսքով՝ Պուտինը «ռևանշիստ է» և ցանկանում է «տհաճություններ պատճառել»։ Նախարարը վստահ է, որ աշխարհը ի պատասխան Ռուսաստանի պետք է «կոշտ վերաբերմունք» ցուցաբերի։

Նա նաև հավելել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը G7 գագաթնաժողովի ժամանակ ռուսական ագերսիային դիմակայելու ծրագիր առաջարկի։ Ջոնսոնի խոսքով՝ խնդիրն այն է, որ Ռուսաստանը գերազանց է գործում բռնություն տարածելու հարցում։