Թուրինի «Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն այս շաբաթ պայմանագիր կկնքի ֆրանսիական ՊՍԺ-ի հետ, հաղորդում է Calciomercato.com-ը:

Փարիզյան ակումբն ու 40-ամյա դարպասապահը համաձայնության են հասել պայմանագրի գրեթե բոլոր կետերի վերաբերյալ: Կողմերը կկնքեն երկու տարվա պայմանագիր: Բուֆոնը կստանա տարեկան 7 միլիոն եվրո: Նա նաեւ առաջիկա 4 տարում կլինի 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության դեսպան:

Բուֆոնը «Յուվենտուսում» հանդես է եկել 2001-2018 թվականներին: