Վրացական Գուդաուրի գյուղի բնակիչները ծեծի են ենթարկել ռուս օդաչու-պարապլաներիստ Ֆյոդոր Չելիշեւին։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։ Ծեծի մասնակիցները հայտարարել են, որ զբոսաշրջիկը պետք է հեռանա, քանի որ Գուդաուրին իրենց տարածքն է։ Հայտնի է, որ ծեծել են ոտքերով, ձեռքերով, նույնիսկ քարերով հարվածել գլխին՝ հասցնելով կիսամեռ վիճակի։ Ռուս տուրիստի մոտ ախտորոշվել է ուղեղի ծանր ցնցում, ջարդված է քիթը,  վնասված են երիկամները։ Դեպքի վայր հրավիրված ոստիկանները որեւէ բան անել չեն կարողացել։ Հրապարակման համաձայն, երբ ռուս զբոսաշրջիկն իր ուղեկիցների հետ հեռանալիս են եղել, նրանց մեքենայի հետեւից քարեր են նետել։ Վրաստանի ՆԳ նախարարությունում հարուցվել է քրեական գործ։