Գերմանիայում հրդեհ է բռնկվել BMW-ի գործարանում, որը գտնվում է Լանդսխուտ քաղաքում։ Այս մասին հայտնում է Paussauer Neue Presse պարբերականը, հղում տալով տեղի ոստիկանության տարածած հաղորդագրությունը։

Հրդեհի հետեւանքով 3 մարդ տուժել է, ընդ որում մեկ մոտ արձանագրվել է նաեւ գիտակցության կորուստ։ Չափից դուրս ծխի պատճառով քաղաքի բնակիչներից խնդրվել է փակ պահել պատուհանները։ Տուժածներից մեկը հրշեջ է։ Ներկայումս իրավապահները պարզում են դեպքի մանրամասները։