Հայաստանից Ռուսաստան զբոսաշրջային այցելությունների թիվը 2018 թվականի առաջին եռամսյակում կազմել է 122 հազար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 7%-ով պակաս։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են վկայում «ՏուրՍտատ» գործակալության տվյալները։

Այս տարի Ռուսաստան ներգնա տուրիզմն աճում է Հարավ-Արևելյան Ասիայի ու Եվրամիության  երկրների զբոսաշրջիկների հաշվին։ Արտասահմանյան երկրների Ռուսաստան զբոսաշրջային այցերի ընդհանուր քանակն ընթացիկ տարվա հունվար-մարտին կազմել է 4,3 մլն, ամբողջ անցյալ տարվա ընթացքում՝ 24 մլն։

Ռուսաստան ներգնա զբոսաշրջության 10 երկրները. 

  1. Ուկրաինա, 1,556 հազ. (-1% 2017թ. առաջին եռամսյակի համեմատ)
  2. Ղազախստան, 656 հազ. (0%)
  3. Չինաստան, 216 հազ. (+18%)
  4. Ֆինլանդիա, 204 հազ. (-13%)
  5. Ադրբեջան, 193 հազ. (+7%)
  6. Լեհաստան, 163 հազ. (-14%)
  7. Հայաստան, 122 հազ. (-7%)
  8. Մոլդովա, 111 հազ. (+4%)
  9. Աբխազիա, 105 հազ. (+14%)
  10. Ղրղզստան, 88 հազ. (+6%)։