Ամերիկահայ ռոք երաժիշտ եւ երգահան Սերժ Թանկյանը, ով ավելի քան 570 հազար հետեւորդ ունի Instagram-ում, հրապարակել է իր եւ կնոջ՝ Անժելա Մադաթյանի լուսանկարը:
Թանկյանը մեկնաբանել է իրենց լուսանկարը՝ կից գրելով հետեւյալ տողերը.

«Ես անսահման շնորհակալ եմ իմ ընտանեկան արմատների եւ, հատկապես, իմ կնոջ ու որդու՝ Ռումիի սիրո եւ աջակցության համար: Ես երբեք չեմ հանդիպել մեկին, ով ամեն օր ջանում է այլոց համար լինել ավելի լավը: Ուրախ հոբելյան: Քեզ ճանաչելով՝ ես ավելի լավն եմ դառնում»: