Միացյալ Նահանգներում կրկին ակտիվացել են քննարկումները կապված Facebook սոցիալական ցանցի կողմից օգտատերերի անձնական տվյալների՝ տարբեր ընկերություններին տրամադրելու խնդրի հետ։

Այս մասին գրում է The Wall Street Journal պարբերականը։ Հ

րապարակման մեջ նշվում է, որ չնայած այն բանին, որ դեռեւս 2015 թվականին սոցիալական ցանցի ղեկավարությունը խոստացել էր դադարեցնել օգտատերերի անձնական տվյալների՝ հավելվածների մշակողներին փոխանցելու պրակտիկան, սակայն  որոշ ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ Royal Bank of Canada-ն, կամ Nissan Motor-ը, գոյություն են ունեցել հստակ համաձայնագրեր անձնական տվյալնրի փոխանցման վերաբերյալ։

Ընդ որում փոխանցելի անձնական տվյալների մեջ են եղել օգտատերերի հեռախոսահամարները, ընկերական կապի վերլուծության մասին տեղեկությունները եւ այլն։ Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ սոցցանցի 14 միլիոն օգտատերերի սահմանափակ անձանց համար նախատեսված գրառումները հանրային հասանելիություն են ստացել՝ տեխնիկական խնդրի պատճառով։