Այս տարվա մարտի 25-ին Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնի հրդեհի միջադեպով հարուցված քրեական գործի շրջանակներում ներգրավված անձանց կալանքի ժամկետը երկարաձգվել է դատարանի կողմից։ Այս մասին հայտնում է TACC լրատվական գործակալությունը, վկայակոչելով Կեմերովոյի Կենտրոնական շրջանային դատարանի տարածած հայտարարությունը։

Ըստ դատարանի կողմից հրապարակված հայտարարության, առեւտրի կենտրոնի սեփականատեր հանդիսացող ընկերության նախկին գլխավոր տնօրեն Յուլյա Բոգդանովայի կալանքը երակարաձգվել է մինչեւ այս տարվա օգոստոսի 24-ին։ Նույն ժամկետով երկարաձգվել է նաեւ անվտանգության համակարգերի հանդեպ պատասխանատու համարվող պաշտոնյաներից Ալեքսեյ Անտյլուշինի կալանքը։ Հակահրդեհային բաժանմունքի ղեկավար Սերգեյ Գենինի դեպքում կալանքը երկարաձգվել է մինչեւ այս տարվա սեպտեմբերի 11-ը։ Հիշեցնենք, որ հրդեհին պաշտոնական տվյալներով զոհ էր գնացել 60 մարդ, մեծ մասը՝ երեխաներ։