Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդն համարվող Ջիմ Ռատկլիֆը ցանկություն է հայտնել հրեական արմատներով ռուս գործարար, միլիարդատեր Ռոման Աբրամովիչից գնել «Չելսի» ֆուտբոլային ակումբը։

Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Ըստ հրապարակման, 21.05 միլիարդ ֆուտն ստեռլինգի տիրապետող բրիտանացի միլիարդատերը դիմել է այդ մասին Աբրամովիչին, սակայն ստացել է մերժում։ Հիշեցնենք, որ «Չելսին» արդեն 15 տարի պատկանում է Ռոման Աբրամովիչին։ Նշենք նաեւ, որ նրա կարողությունը գնահատվում է 9,3 միլիարդ ֆուտն ստեռլինգ։ Ջիմ Ռատկլիֆն, ի դեպ համարվում է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու եւ հաճախ է այցելում «Ստեմֆորդ Բրիջ» մարզադաշտ, քանի որ այն մոտ է իր կեցավայրին։