ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ Սինգապուրյան առաջիկա հանդիպման հետ կապ ունեցող երկու բարձրաստիճան անանուն աղբյուրներ Axios պարբերականի հետ զրույցում ասել են, որ ԱՄՆ նախագահը մտադիր է առաջիկայում ուսումնասիրել Փհենյանում ամերիկյան դեսպանատան բացման հարցը։

Թրամփի դիրքորոշումն այս հարցում այն է, որ պետք է քննարկել եւ հարցը պահել բաց, տեսնելու համար, թե ինչ կստացվի։

Մյուս կողմից, Դոնալդ Թրամփը ցանկացած մեկի կողմից արտահայտված որեւէ տեսակետ ուսումնասիրելու եւ կյանքի կոչելու պատրաստակամություն է հայտնել, եթե այն կբերի Կորեական թերակղզու անշրջելի եւ ոչ-մերկապարանոց հայտարարությունների վրա հիմնված ապամիջուկայնացմանը։ Նշվում է, որ երկու թեմաներն էլ ներառված են Սինգապուրյան առաջիկա հանդիպման օրակարգում, որը տեղի կունենա հունիսի 12-ին Սենտոսա կղզում։