Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանում՝ Տյումեն-Հանտի-Մանսիյսկ դաշնային մայրուղու 184-րդ կիլոմետրում։ Բախվել են բեռնատարն ու 6 մարդատար մեքենաները։ Վթարի հետեւանքով 3 մարդ զոհվել է, եւս 4-ը հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնում է RIA Novosti լրատվական գործակալությունը, վկայակոչելով ՌԴ ԱԻՆ Տյումենի մարզի գլխավոր վարչության փոխանցած տեղեկությունները։ Դեպքի վայրում աշխատում են մասնագետները՝ վթարի մյուս հանգամանքները պարզելու համար։