Ժամեր առաջ Shamshyan.com-ը տեղեկություն տարածեց այն մասին, որ առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը կասկածվում է առանձնապես խոշոր չափերով գումար յուրացնելու մեջ։

Ըստ տեղեկության, Դավիդյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, կատարել է մի շարք չարաշահումներ։ Դավիդյանը «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի» ՓԲԸ-ի տնօրենն է, և տեղեկության համաձայն, իր մոտ գրանցված ավտոմեխանիկի աշխատավարձը շուրջ 10 տարուց ավել է չի վճարել։ Հանցավորության դեմ պայքարի (6-րդ) վարչությունը տեղեկություն է ստացել նաև այն մասին, որ Նորայր Դավիդյանը յուրացրել է նաև 25-ից ավել այլ քաղաքացիների աշխատավարձեր։

Քիչ առաջ մենք կապ հաստատեցինք Առողջապահության նախկին նախարար Նորայն Դավիդյանի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում կտրուկ բացառեց տարածված լուրը, այն անվանելով հերթական ապատեղեկատվություն։

«Բացարձակ չի համապատասխանում իրականությանը, ես ոչ մի գումար էլ չեմ յուրացրել, դա ո՞նց կարող է հնարավոր լինի։ Այդ մարդը ահավոր ալկագոլիկ է ու սաղ օրը խմում գալիս էր գործի, ու երբ ազատում էի աշխատանքից գնում վրաս բողոքվում էր։ Նա պրոֆեսիոնալ ալկագոլիկի մեկն է ու եսիմ ում սիրածը»,- մեր հարցադրումներին ի պատասխան այսպես խոսեց նախկին նախարարը։ 

 Երբ ասացինք, որ հանցավորության դեմ պայքարի (6-րդ) վարչությունը լուրեր է նաև ստացել 25 այլ քաղաքացիների աշխատավարձերի յուրացման վերաբերյալ, Դավիդյանը բացականչեց․« Վայ, ինչ եք ասում, դա բացառված է, ապատեղեկատվություն է մամուլը տարածում»։Երբ ուղղեցինք որ մամուլը միայն չի տարածում, այլ հենց 6-րդ վարչությունն է նյութեր նախապատրաստում այս ուղղությամբ, նախկին նախարարը պատասխանեց, որ միևնույն է ոչինչ իրականությանը չի համապատասխանում։

Դավիդյանը նաև մանրամասնեց, որ ոչինչ էլ չի պատրաստվում անել տվյալ թեմայի վերաբերյալ, քանի որ «իր աշխատակիցների 70-80%-ը բանկային քարտով են աշխատավարձ ստանում և, միևնույն է, սա հնարավոր բան չէ»։ Վերջինս հորդորեց չկեղտոտել մարդկանց անունները։

 

Արմինե Միքայելյան