Վրաստանում երեխաներ տեղափոխող միկրոավտոբուսի ձորն ընկնելու  հետևանքով 4 մարդ զոհվել է, ևս 21-ը վիրավորվել:Այս մասին հայտնում է INTERFAX-ը:

Թբիլիսիի դպրոցներից մեկի վեցերորդ դասարանի աշակերտներով միկրոավտոբուսը ընկել է Գոմբորի լեռնանցքում, ինչի հետևանքով չորս մարդ է զոհվել՝ մեկ երեխա և էքսկուրսիայի ժամանակ երեխաներին ուղեկցող երեք մեծահասակ:

Տեղում աշխատում են փրկարարներն ու շտապօգնության աշխատակիցները։