Հնդկաստանում ուժեղ փոթորիկի հետևանքով շուրջ 30 մարդ է մահացել: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությանը, մոտ 11 մարդ մահացել է, իսկ 16-ը տուժել է Ամեթի և Ռաի-Բարելի քաղաքներում, 5 մարդ զոհվել է Սուլթանպուր քաղաքում, զոհեր են գրանցվել նաև Սիթապուր և Բահրայչ քաղաքներում: Դրանից բացի, Ուտար-Պրադեշ նահանգի արևելյան հատվածում կայծակի հետևանքով մահացել է 10 մարդ այդ թվում 5 կին և երկու երեխա:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ հունիսին Ուտար-Պրադեշ նահանգում ավազային փոթորկի հետևանքով մահացել է 15 մարդ, տասնյակները տուժել են: