Հրապարակը» գրում է.«Մարզպետների պորտֆելաբաշխման շուրջ բուռն քննարկումները շարունակվում են, կռվախնձորը շարունակում է մնալ Սյունիքի մարզը։ «Ծառուկան դաշինքը» պայքարում է այդ մարզը վերցնելու համար, «ՔՊ»-ն դիմադրում է, քանի որ այն մշտապես համարվել է իշխանական մարզ ու քվե բերող։

Կառավարության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ, հավանաբար, 3 մարզ կտրվի ԲՀԿ-ին, մեկը կամ երկուսը՝ ՀՅԴ-ին։ «ՔՊ»-ի թեկնածուները կարծես որոշակի են դառնում․ Կոտայքում Ռոմանոս Պետրոսյանը, Շիրակում Կարեն Սարուխանյանը, Արարատում Գարիկ Սարգսյանը կնշանակվեն, Լոռվա մարզում ևս մի անհայտ «ՔՊ»-ական կնշանակվի։

Իսկ «Ծառուկյան դաշինքից» մարզպետներ կդառնան խմբակցությունից տվյալ մարզերում ամենաշատ ձայն հավաքած պատգամավորները։ «Կառավարությունում պաշտոններ ստացողները խմբակցությունից չեն, այս դեպքում պետք է պահել բալանսը»,- ասաց ԲՀԿ մեր աղբյուրը։ Ի դեպ, քննարկվում է Արմավիրում Արայիկ Աղաբաբյանին, Գեղարքունիքում Հրանտ Մադաթյանին նշանակելու հարցը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: