Մադրիդի «Ռեալը» պատրաստ է վաճառել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, հայտնում է «El Mundo»-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, 33-ամյա պորտուգալացու պայմանագրում 1 մլրդ եվրո հրաժարագին է նշված. սակայն մադրիդյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից նվազագույնը 200 մլն եվրոյի դիմաց:

ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ը, «Մանչեսթեր Յունայթեդը», «Բավարիան» և «Յուվենտուսը», բայց «Ռեալը» դեռևս կոնկրետ առաջարկ չի ստացել Ռոնալդուի տրանսֆերի շուրջ:

Հիշեցնենք` Ռոնալդուի պայմանագիրը «Ռեալի» հետ կավարտվի 2021 թվականի հունիսի 30-ին:

Ավարտված մրցաշրջանում պորտուգալացին «Ռեալի» կազմում 44 հանդիպման է մասնակցել բոլոր մրցաշարերում, դարձել է 44 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: