Արմավիրի նորանշանակ մարզպետը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ...
Ստանձնելով մարզպետի պատվաբեր և պատասխանատու պաշտոնը՝ նախևառաջ ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել պարոն Գագիկ Ծառուկյանին և նրա գլխավորած քաղաքական ուժին ինձ հատկացրած բարձր վստահության համար: Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին այս պաշտոնին նշանակման համար:
Երևի թե գիտեք, որ ես դուրս եմ եկել բժշկի ընտանիքից, ավարտել եմ ԵՊԲՀ-ն և մշտապես փորձել եմ կատարել ոչ միայն բժշկի, այլև որպես մարդու առջև դրված պարտավորությունները: Այժմ ինձ համար սկսվում է կյանքի կարևոր մի նոր փուլ, հնարավոր է ամենակարևորը իմ կյանքում: Այս փուլը ինձանից կպահանջի մինչ օրս զբաղեցրած փաշտոնների կուտակած փորձի, գիտելիքների և ուժի կենտրոնացում: Անկեղծ ասած, սա ինձ համար չափազանց պատասխանատու քայլ է: 
Որպես Արմավիրի մարզպետ իմ գործունեության հիմնական նպատակը լինելու է մարդկանց կյանքի որակի և մակարդակի բարձրացումը: Սա կարևորագույն դիրքորոշում է ոչ միայն ինձ , այլև իշխանության կառավարման մարմինների համար: 
Ուզում եմ իմանաք, որ յուրաքանչյուրիդ խոսքը լսելի է լինելու. Գագիկ Միրիջանյանը ձեզ համար հասանելի է շաբաթը 7 օր, 24 ժամ:
Հարգելի գործընկերներ և Արմավիրի մարզի բնակիչներ ես ակնկալում եմ ձեզանից յուրաքանչյուրի աջակցությունը: 
Միայն միասնական ուժերի ներդրման և քրտնաջան աշխատանքի արդյունքում կկարողանանք կերտել մարզի լուսավոր ապագան: Զգալով ժամանակի զարկերակը ՝ ամեն բնակչի հետ միասին մենք պետք է տանք նոր էներգիա, նոր գաղափարներ և նոր արագություն մարզի զարգացման համար: Հավատացեք միասին մենք Արմավիրը կփորձենք դարձնել ժամանակակից, դինամիկ զարգացող և ծաղկող մարզ:

Անչափ շոյված եմ բոլոր բարեմաղթանքներից և ջերմ խոսքերից: Կփորձեմ անել հնարավորն ու անհնարինը ձեր վստահությունը պահպանելու համար:
Հարգանքով
Գագիկ Միրիջանյան»: